Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրաքվեից առաջ իշխանություններն ամեն ինչ անելու են՝ սոցիալական պայթյունից խուսափելու համար, իսկ դրանից հետո...». Լևոն Զուրաբյան

14:16, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
«Հանրաքվեից առաջ իշխանություններն ամեն ինչ անելու են՝ սոցիալական պայթյունից խուսափելու համար, իսկ դրանից հետո...». Լևոն Զուրաբյան
     «Երկիրը ճգնաժամից դուրս բերելու հրատապ քայլեր անելու փոխարեն իշխանությունները նպատակադրվել են Սերժ Սարգսյանի վերարտադրմանը, որն ապահովելու է սահմանադրական հանրաքվեն. ամեն ինչ անելու են՝ այն անցկացնելու համար»,- Աժ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Այժմ նրանք վախենում են սոցիալական հնարավոր պայթյունից, մինչև հանրաքվեի անցկացումը շարունակվելու է դրամի փոխարժեքի անկման զսպման քաղաքականությունը:
     Հասկանում ենք ձեր հաշվարկները: Նրանց ծրագրածով՝ հանրաքվեի կեղծումը վերջնականապես կջարդի ժողովրդի դիմադրությունն ու կենսամակարդի անկումն այլևս վտանգավոր չի լինի: Իշխանությունների դրամավարկային հանցավար քաղաքականությունը թանկ է նստելու ժողովրդի վրա»,- նշեց պատգամավորը:
3296 | 0
Facebook