Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը պատրաստվում է արտաքսել մոտ 400 հազար գաղթականների

14:03, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
ԵՄ-ը պատրաստվում է արտաքսել մոտ 400 հազար գաղթականների

Վերջին մի քանի ամիսների ընթացքում քաղաքական ապաստարան ստանալու նպատակով Եվրոպա մեկնած գաղթականներից հարյուր հազարավորներն արտաքսվելու են այնտեղից: Այս մասին հաղորդում է «Tmes»-ը` հղում անելով սեփական աղբյուրներին:

«Սպասվում է, որ մոտ 400 հազար գաղթական, ովքեր Եվրոպա են ժամանել այս տարվա առաջին կիսամյակում, փախստականի կարգավիճակ չեն ստանա, ինչը կդառնա ԵՄ մի շարք պետությունների առաջնորդների համար նոր մարտահրավեր: Բացի այդ, սպասվում է նաև, որ մի քանի հազար գաղթական կարող են նաև ձերբակալվել, որպեսզի չկարողանան խուսափել արտաքսումից: Բրյուսելն սպառնացել է իրագործել այս ամենը, եթե Նիգերիան և Էրիթրեան հետ չկանչեն իրենց երկրից Եվրոպա հասած գաղթականներին, որոնք իրենց երկրները լքել են տնտեսական պայմաններից ելնելով»,- նշում է աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ ԵՄ-ը այսպիսի գաղտնի ծրագիր է մշակել, քանի որ 2015թ. ընթացքում արդեն 630 հազար գաղթական ժամանել է Եվրոպա և ԵՄ երկրներն այլևս չեն կարողամում ապաստան տալ այդքան մեծ թվով գաղթականների:

Սա Երկրորդ համաշխարհայինից ի վեր գաղթականների պատճառով ստեղծված ամենամեծ ճգնաժամն է Եվրոպայում:

8550 | 1
Facebook