Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գրքի լույս տեսնելուց հետո դուք դառնում եք այն պահպանողն ու տարածողը». այսօր Գրադարանավարի օրն է

15:05, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
«Գրքի լույս տեսնելուց հետո դուք դառնում եք այն պահպանողն ու տարածողը». այսօր Գրադարանավարի օրն է

Այսօր` հոկտեմբերի 7-ին Հայաստանում նշվում է Գրադարանավարի օրը: Տոնի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում:
    
«Այսօր բոլոր նրանց տոնն է, ովքեր սիրում են գիրքը՝ գիրք գրողների, այն պահպանողների և ընթերցողների տոնը»,- մասնագիտական տոնի առթիվ` գրադարանային համակարգի աշխատակիցներին շնորհավորական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանը:
    
«Մինչև հրատարակվելը գիրքը գրողի սեփականությունն է, լույս տեսնելուց հետո դուք դառնում եք այն պահպանողն ու տարածողը: Գրադարանների ընթերցասրահներում բազմանշանակ ու խորիմաստ լռություն կա, որը դաստիարակում է ու կրթում, գիտելիք տալիս ու մտածել սովորեցնում: Դուք, այդ լռությանը լեզու տալով, անմիջական երկխոսություն եք ստեղծում գրքի ու ընթերցողի միջև, որն ավանդաբար երբեք չի ընդհատվում»:

3348 | 0
Facebook