Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը նվազում է, ռուբլունն ու եվրոյինն` աճում

12:41, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը նվազում է, ռուբլունն ու եվրոյինն` աճում

Հայաստանյան բանկերն այսօր` հոկտեմբերի 7-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները`

· 1 դոլարի միջինացված փոխարժեքը` առք` 470.13 դրամ, վաճառք` 474.19 դրամ,

· 1 եվրոյի միջինացված փոխարժեքը` առք` 526.03 դրամ, վաճառք` 535.46 դրամ,

· 1 ռուբլու միջինացված փոխարժեքը` առք 7.39 դրամ, վաճառք` 7.72 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 471 դրամ է` «ԲՏԱ Բանկ»-ում և «Արմսվիսբանկ»-ում, նվազագույն փոխարժեքը 469 դրամ է` «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ում և «Ամերիաբանկ»-ում: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են 9 բանկ`474.50 դրամ, նվազագույն փոխարժեքը «ԲՏԱ Բանկ»-ում և «Անելիք Բանկ»-ում 473.50 դրամ է:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «ԲՏԱ Բանկ»-ը` 529 դրամ, նվազագույնն առաջարկում է «Արարատբանկ»-ը` 524 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 537.50 դրամ է`«ԷյչԷսԲիՍի Բանկ»-ում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Արմսվիսբանկ»-ը` 533դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 7.51 դրամ է` «Պրոմեթեյ Բանկ»-ում: Նվազագույնն` «Արցախբանկ»-ում 7.20 դրամ է: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում է «Առեկսիմբանկ Գազպրոմբանկ»-ը `7.85 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «ԷյչԷսԲիՍի Բանկ»-ը` 7.60 դրամ:
     ՀՀ բանկերում տարադրամի փոխարժեքներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

8260 | 0
Facebook