Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր հետույքը տաք բազկաթոռ ա գտել, չեք ուզում չարչարվել». Հրանտ Բագրատյան

12:35, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
«Ձեր հետույքը տաք բազկաթոռ ա գտել, չեք ուզում չարչարվել». Հրանտ Բագրատյան
     «Ես Ձեզ մեղադրում եմ, պարոն Սահակյան, որ ԿԲ նախագահը 3-րդ տարին անընդմեջ չի գալիս հիմնական փաստաթղթերը քննարկելու: Պնդում եմ՝ չի գալիս, որովհետև չի տիրապետում: Մի ասեք՝ գործուղման է, ի՞նչ է, սպասում էր էս օրերին գնա՞ր: Երեխա չկա այստեղ: Էս մարդուն բան ենք հարցնում, հելնում, ուրիշ բան ա պատասխանում (նկատի ունի ԿԲ փոխնախագահին- խմբ.)»:
     «Ոչ ոք չի ասում՝ գնա դրամ տպի... բա կարելի ա՞, ասում ա, դրամի զանգվածի հետ խաղալ, բա դու խի՞ ես խաղում»,- շարունակեց Բագրատյանը. «Երիցյանը թվեր ա ասում, բացատրություններ ա ներկայացնում: Եկել, մեզ տնտեսագիտություն ա սովորեցնում: Երիտասա՛րդ, ժամանակին ես համաձայնություն եմ տվել որ Ձեզ, Վաչե Գաբրիելյանին ուղարկեն վալյուտային ֆոնդ՝ սովորելու: Ընտրել ենք ձեզ, ուղարկել Բոստոն: Մի հատ Ձեզ հաշիվ տվեք՝ ինչ եք խոսում ընդհանրապես»,- զայրացավ ՀՀ նախկին վարչապետը:
     «Եթե ուզում եք դրամի զանգվածը թուլացնել, կարելի ա տենց բան անել, դա ձեր գործառույթն ա, լավագույն ձևը պետական արժեթուղթ վաճառելն ա: Դուք դա չեք էլ ուզում մտածել, գիտե՞ք՝ ինչու, որովհետև ձեր հետույքը տաք բազկաթոռ ա գտել, չեք էլ ուզում չարչարվել»,- նշեց պատգամավորը:
7422 | 0
Facebook