Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում իսլամիստ հայրը սպանել է 4-ամյա դստերը՝ գլխից սահած գլխաշորի պատճառով

13:35, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Հնդկաստանում իսլամիստ հայրը սպանել է 4-ամյա դստերը՝ գլխից սահած գլխաշորի պատճառով

Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում դաժան սպանություն է տեղի ունեցել: Ճաշի սեղանին Ջաֆար Հուսեյնը տեսել է, թե ինչպես է 4 տարեկան դստեր գլխից սահել գլխաշորը: Դա այնքան է նրան զայրացրել, որ նա մի քանի անգամ երեխայի գլուխը հարվածել է հատակին՝ պատժելով շառիաթի օրենքները ոտնահարելու համար: Կինը փորձել է միջամտել, սակայն ամուսինը նրան էլ է ծեծել: Երեխան տեղում մահացել է:

Մանկասպանը ձերբակալվել է՝ չկանխամտածված սպանության մեղադրանքով: Որոշ տվյալներով՝ նա տառապում է հոգական հիվանդությամբ և հարում է ծայրահեղ իսլամին:

10186 | 0
Facebook