Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սամսունգի» շահույթը երրորդ քառամսյակի ընթացքում աճել է մոտ 80%-ով

12:48, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
«Սամսունգի» շահույթը երրորդ քառամսյակի ընթացքում աճել է մոտ 80%-ով

Հարավկորեական «Սամսունգ» ընկերության շահույթը 2015թ. երրորդ քառամսյակի ընթացքում աճել է մոտ 79,8 %-ով` համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի շահույթի ցուցանիշների հետ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ն, այս մասին հայտնել է ընկերության ղեկավարությունը:

Աղբյուրը նշում է, որ «Սամսունգ» ընկերության տվյալներով, այս քառամսյակի ընթացքում իրենց շահույթը կազմել է 7,3 տրիլիոն ուոն (մոտ 6,3 միլիարդ դոլար), մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության շահույթը գնահատվել է ընդամենը 4,1 տրիլիոն ուոն:

Նշվում է նաև, որ ընկերության վերջին ամիսների ստացած եկամուտը զգալի չափով գերազանցել է նաև ֆինանսական ոլորտի փորձագետների կանխատեսումները: Ըստ վերջինների կարծիքի` «Սամսունգ» ընկերության այս քառամսյակի շահույթը պետք է լիներ ընդամենը 6,7 տրիլիոն ուոն:

Ընկերության շահույթի նման աճի իրական պատճառը պարզ կլինի, երբ «Սամսունգ»-ը հեկտեմբերի վերջին ներկայացնի ֆինանսական իր բոլոր հաշվետվությունները: Այժմ ենթադրվում է միայն, որ այդ ամենի պատճառ կարող է դառնալ նաև ազգային արժույթի` ուոնի արժեզրկումը:

9247 | 0
Facebook