Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալայզիական կործանված «Բոինգ»-ի զոհերի մարմիններում հայտնաբերվել են «Բուկ»-ի բեկորներ

12:16, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Մալայզիական կործանված «Բոինգ»-ի զոհերի մարմիններում հայտնաբերվել են «Բուկ»-ի բեկորներ

Ուկրաինայի տարածքում կործանված մալայզիական «Բոինգ 777» օդանավի ուղևորների մարմիններում միջազգային փորձագետները հայտնաբերել են ինքնաթիռի և «Բուկ» համակարգի հրթիռների բեկորներ: Այս մասին հայտարարել է «NOS» լրատվականը՝ հղում անելով Վասիլի Վովկային, ով նախկինում ղեկավարել է ուկրաինացի փորձագետների խումբը: Միջազգային հետազոտողների խումբն էլ հայտարարել է, որ Վասիլի Վովկան մինչև վերջին ժամանակները եղել է իրենց թիմի մի անդամը, սակայն նրա տվյալներն ամբողջությամբ ճիշտ չեն: Նրանք ասել են, որ «Բուկ»-ից արձակած հթիռից կործանվելու վարկածը այժմ համարվում է ամենահավանականը, սակայն մնացյալ վարկածները դեռ հերքված չեն:
     Հավելենք, որ շատերը հենց ռուսական կողմին են մեղադրում՝ խԲուկծ հրթիռային համակարգից արձակած հրթիռով քաղաքացիական ինքնաթիռ խոցելու համար, սկայն Ռուսաստանը հակադարձում է՝ ասելով, թե Ուկրաինան մինչ օրս կիրառում է խորհրդային տարիներից մնացած նմանատիպ համակարգեր:
     Հիշեցնենք, որ «Մալայզիական ավիաուղիներին» պատկանող և MH17 չվեթն իրականացնող «Բոինգ 777»-ը ոչնչացվել էր Դոնեցկի երկնակամարում 2014-ի հուլիսի 17-ին։ Օդանավի բոլոր 283 ուղևորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել էին։

5077 | 0
Facebook