Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավաբանական անձանց ներգրավող ամենաեկամտաբեր եվրոյով ավանդները` ՀՀ բանկերում

11:53, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Իրավաբանական անձանց ներգրավող ամենաեկամտաբեր եվրոյով ավանդները` ՀՀ բանկերում

Հայաստանում գործող բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, եվրոյով հետևյալ ավանդներն են առաջարկում իրավաբանական անձանց

Առաջարկվող ավանդների եկամտաբերությամբ առաջատարը «Յունիբանկ»-ն է: Բանկն առաջարկում է 7% եկամտաբերությամբ «Յունի-կորպորատիվ» և «Շահավետ+» եվրոյով ավանդները: «Շահավետ+» ավանդը գործում է նաև 6.5% եկամտաբերությամբ` 181-365 և 365-730 օր ժամկետով: Գործում են նաև «Յունի-կորպորատիվ» և «Շահավետ+» ավանդների այլ տարբերակներ` 6%, 5.5%, 5% և 1% եկամտաբերությամբ:

Եվրոյով ավանդներ իրավաբանական անձանց առաջարկում են նաև «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը` ավանդ «Դասական» և ավանդ «Կուտակվող ժամկետային»` 3.5%-1.5% եկամտաբերությամբ, և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը` ավանդ «Ժամկետային»` 1% եկամտաբերությամբ:

Իրավաբանական անձանց առաջարկվող եվրոյով ավանդների բոլոր պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Նշենք, որ ըստ եվրոյով առաջարկվող ավանդների եկամտաբերության` բանեկրի վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Յունիբանկ»-ը:

2562 | 0
Facebook