Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանակահարություն Արմավիրում

11:23, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Դանակահարություն Արմավիրում
     Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «հեմոռոգիկ շոկ, արտաքին և ներքին արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, որովայնի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ քաղաքի ավտոկայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:
     Հոկտեմբերի 4-ին պարզվել է, որ նա 1991թ. ծնված Արմեն Զ-ն է, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
     Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1986թ. ծնված Երվանդ Ա-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 5-ին, ժամը 08.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
     Երվանդ Ա-ն ձերբակալված է:
     Քննությունը շարունակվում է:
7214 | 1
Facebook