Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում նոր կառավարություն է ձևավորվել

11:03, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Ճապոնիայում նոր կառավարություն է ձևավորվել

Ճապոնիայի կառավարության Գլխավոր քարտուղար Իոշիխիդե Սուդան, ով պահպանել է իր պաշտոնը, հայտնել է կառավարության նոր կազմը: Ինչպես նշում է «Ռոյթերս»-ը, 19 նախարարներից 9-ը պահպանել են իրենց պաշտոնները:

Նշվում է, որ իրենց պաշտոնին մնացած նախարարներից գրեթե բոլորը վարչապետ Սինձո Աբեի համախոհներն են եղել, ուստի կառավարության հին կազմի «կորիզը» պահպանվել է:

Նոր կառավարության կազմում տեղ են գտել նաև երեք կին, իսկ 10 նախարարներ առաջին անգամ ընդգրկվել են կառավարության կազմում:

Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունն ամբողջական կազմով հրաժարական է տվել: Դա ձևական բնույթ կրող սովորական միջոցառում է նախարարների կաբինետում տեղափոխություններ կատարելուց առաջ, որն անցկացնում է վարչապետ Սիձո Աբեն:

7096 | 0
Facebook