Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Թերթերի տեսություն

Քաղաքապետարանն «Էրեբունի-Երևանի» ծախսերը շփոթել է պետական գաղտնիքի հետ. «ՀԺ»

10:06, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Քաղաքապետարանն «Էրեբունի-Երևանի» ծախսերը շփոթել է պետական գաղտնիքի հետ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանը Էրեբունի-Երևան տոնակատարությունների ծախսերը շփոթել է պետական գաղտնիքի հետ ու հրաժարվում է քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնել, թե ինչպես է տնօրինել ավելի քան հարյուր հիսուն միլիոն դրամը։
     Դեռևս սեպտեմբերի վերջին մեր թղթակիցը գրավոր հարցում է արել քադաքապետարան խնդրելով տրամադրել նախորդ տարվա «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների ծախսերի քաղվածքը ու նաև այս տարի նախատեսված տոնակատարությունների նախահաշիվը։ Նաև հետաքրքրվել է, թե նշված 2 տարիներին այդ միջոցառումների համար որքան գումար են նվիրաբերել հովանավոր կազմակերպությունները։ Հայտնի է, որ թե նախորդ, թե այս տարի համայնքային բյուջեից հատկացվել է 130 միլիոն դրամ, բայց դրանից բացի եղել են նաև մասնավոր փոխանցումներ։
     Սակայն այս հարցերի վրա լույս սփռել քաղաքային իշխանությունները չեն ցանկանում և մեր գրավոր հարցումը մնացել է անպատասխան: Թեպետ օրերս հրավիրված ասուլիսի ընթացքում փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, որոշակի դժկամությամբ, բայց մեր թղթակցին պատասխանել էր, որ հովանավորներից այս տարի ստացել են 30 մլն դրամ ու այդ թիվը մեծանալու միտում ունի»:
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:

4863 | 0
Facebook