Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արգենտինացի երկրպագուն տրիբունայից ընկել է խաղադաշտ, սակայն ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել

21:41, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Արգենտինացի երկրպագուն տրիբունայից ընկել է խաղադաշտ, սակայն ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել
     Արգենտինայի 3-րդ դիվիզիոնի «Խուվենթուդ Անտոնիանա» - «Աթլետիկո Միթրե» հանդիպման ընթացքում 22-ամյա արգետինացի երկրպագու Խուան Դիասն ընկել է տրիբունայից։ Դիասն ընկել է 18 մետր բարձրությունից, ինչից հետո անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց։ Զարմանալին այն է, որ ֆուտբոլասերը ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել։ «Նա ստացել է բազմաթիվ մանր վնասվածքներ, բայց ոչ մի լուրջ բան»,- ասել է նրա բժիշկ Ֆաբիո Գությերեսը։ Նշվում է, որ Դիասի դեմ գործ կհարուցվի՝ հասարակական կարգը խախտելու համար։
6577 | 1
Facebook