Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իզաբելլա Յայլյանը հռչակվել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

20:11, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Իզաբելլա Յայլյանը հռչակվել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
    

Լիտվայում շարունակվում է մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մինչև 20 տարեկանների պայքարում 58 կգ քաշային Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը, պոկելով 88 կգ և հրելով 106 կգ, երկամարտի 194 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Յայլյանը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում, իսկ պոկումում՝ փոքր արծաթ: Հիշեցնենք, որ մինչև 23 տարեկանների պայքարում արծաթե մեդալ էր նվաճել 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, նույն քաշային կարգում մինչև 20 տարեկանների պայքարում Մարզպետ Մինասյանը արժանացել էր բրոնզե մեդալի:

4522 | 1
Facebook