Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իյա՜, իրո՞ք, Հայաստանում կա՞ տնտեսություն». Նիկոլ Փաշինյան

16:58, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
«Իյա՜, իրո՞ք, Հայաստանում կա՞ տնտեսություն». Նիկոլ Փաշինյան
     «Երբ Կենտրոնական բանկի, Կառավարության, Աժ ներկացուցիչները խոսում են տնտեսության զարգացման մասին, առաջին հարցը, որ ուզում եմ տալ՝ սա է, իյա՜, իրո՞ք, իրո՞ք Հայաստանում կա տնտեսություն, զարգացում, դրամավարկային քաղաքականություն: Այն, ինչի մասին խոսում են, մեծ վերապահումով է տնտեսություն անվանվում»,- ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ բյուջեի եկամտային մասի առյուծի բաժինը ապահովում են տրանսֆերտները. «ՀՀ քաղաքացի Վարդանն, օրինակ, մեկնում է արտագնա աշխատանքի ու ամեն ամիս գումար է ուղարկում կնոջը: Վարդանի կինը ձեթ ու շաքարավազ է գնում ու գործարքի պահին, երբ խանութը պիտի ՀԴՄ տրամադրի, հարկ է առաջանում. խանութը հարկը վճարում է բյուջեին, ուսուցիչը դրանից գումար է ստանում ու էլի գնում, ձեթ ու շաքարավազ է առնում: Այսպես գոյանում է ՀՀ բյուջեի ներքին եկամուտների զգալի մասը: Եթե ՌԴ մեկնած Վարդանը կնոջը գումար չուղարկի, ուրիշ եկամուտ չունի կինը, որ գնա խանութ: Սա նշանակում է՝ ինչպիսին է իրավիճակը ՀՀ-ում, կախված է ոչ թե որևէ գերատեսչության որոշումից, այլ նրանից, թե Վարդանը Եվրոպայից, ՌԴ-ից կամ ԱՄՆ-ից ինչքան փող կուղարկի Հայաստան: Ու որ ասում են՝ վսյո ժե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մարդիկ լավ էին ապրում, երկնիշ թվերով տնտեսական աճ կար, ասեմ, նրա ժամանակներում եթե երկնիշ թիվ էր, դա նրանից էր, որ Վարդանի գործերը ՌԴ-ում եռակի, քառակի անգամ լավ էին ու կրկնակի շատ էր գումար ուղարկում Հայաստան: Եթե Քոչարյանի տեղը Բաղրամյան 26-ում Բալաբեկ Վլասյանը լիներ, հարց ա՝ ավելի լավ կլինե՞ր, թե՞ վատ»,- նշեց պատգամավորը:
6730 | 2
Facebook