Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Renault Grand Captur քրոսովերն առաջին անգամ նկատվել է թեստերի ժամանակ

01:10, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Renault Grand Captur քրոսովերն առաջին անգամ նկատվել է թեստերի ժամանակ
     Renault ընկերությունը թեստերի է հանել նոր մեծ քրոսովերը: Ֆոտոլրտեսներին առաջին անգամ հաջողվել է նկարահանել նորույթը Եվրոպայում փորձարկումների ժամանակ: Ըստ նախնական տվյալների` ավտոմեքենան կստանա Grand Captur անվանումը: Նորույթը կկառուցեն ստանդարտ Captur-ի հիման վրա: Ավտոմեքենան կստանա լայնացված անվային բազա: Չի բացառվում, որ մեքենան կհագեցնեն նստատեղերի երրորդ շարքով: Մոդելի շարժիչային գամմայի մեջ, ամենայն հավանականությամբ` կմտնեն dCi 90 և dCi 110 շարժիչները: Հիշեցնենք, ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին, որ Renault ֆրանսիական ընկերությունը 2016 թվականին կսկսի թողարկել մոսկովյան գործարանում Captur քրոսովերը BO հիման վրա: Captur-ի եվրոպական տարբերակը, որը չի մատակարարվում Ռուսաստան, թողարկվում է Clio-ի պլատֆորմի վրա: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` ռուսաստանյան տարբերակը տարբերվելու է եվրոպականից և նրանով, որ Ռուսաստանում արտադրվող Captur-ի մոտ կլինի ամբողջական քարշակային տարբերակ: Դա անհրաժեշտ է Ռուսաստանի համար, հաշվի առնելով ճանապարհային պայմանները: Նորույթի սերիական արտադրությունը կսկսվի տարվա երկրորդ կեսին, իսկ թողարկումը կզուգորդվի Duster-ի հետ:
5284 | 0
Facebook