Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանացիները կենդանի պատ են կազմել ներգաղթյալների հոսքի դեմ

17:05, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Գերմանացիները կենդանի պատ են կազմել ներգաղթյալների հոսքի դեմ

Գերմանիայում հաճախակի են դառնում ներգաղթյալների հոսքը դադարեցնելու պահանջով կազմակերպվող միտինգները: Չեխիայի հետ սահմանակից Զեբնից քաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով երկիրը ողողող ներգաղթյալների դեմ, պահանջելով խստացնել օրենքները և Գերմանիա թողնել միայն քաղաքական փախստականներին: Այնուհետև ցուցարարների հոսքը ուղևորվել է Չեխիայի սահման, որպեսզի կենդանի պատ կազմի և կասեցնի փախստականների մուտքը: Սակայն ոստիկանությունը թույլ չի տվել հասնել սահմանին՝ պատճառաբանելով, որ նրանք ճանապարհ են փակում, ինչն օրենքի խախտում է:

Բողոքի ցույցի կազմակերպիչը այս տարվա հունվարին հայտնի դարձած Pegida կազմակերպությունը, որի անվանման հապավումը նշանակում է «Հայրենասեր եվրոպացիներ, որ դեմ են Եվրոպայի մահմեդականացմանը»:

6403 | 1
Facebook