Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական օդուժն օդային հարվածներ է իրականացրել Փալմիրայի և Հալեպի ուղղությամբ

15:18, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Ռուսական օդուժն օդային հարվածներ է իրականացրել Փալմիրայի և Հալեպի ուղղությամբ

Ռուսական ռազմական ուղղաթիռներն օդային հարվածներ են իրականացրել Սիրիայի Փալմիրա և Հալեպ քաղաքներում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ սիրիական հեռուստատեսությամբ հայտնել են, որ օդային հարվածների հետևանքով ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող 20 տանկ և զինամթերքի երեք պահեստ:

Նշվում է նաև, որ ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ չի պատրաստվում որևէ մասնակցություն ունենալ Սիրիայում ընտացող ցամաքային ռազմական գործողություններին:

8665 | 1
Facebook