Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չե՛ք անցկացնի»-ն կոչ է անում աչալրջորեն հետևել իշխանությունների սանձազերծած գործողություններին

14:43, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
«Չե՛ք անցկացնի»-ն կոչ է անում աչալրջորեն հետևել իշխանությունների սանձազերծած գործողություններին
    
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը.
    
     ««Չե՛ք անցկացնի» քաղաքացիական շարժման՝ երեկ Ազգային ժողովի մոտ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ֆիզիկական ուժի գործադրմամբ ապօրինաբար՝ առանց որևէ իրավական հիմքեր ունենալու բերման է ենթարկել ակցիայի մասնակից թվով 21 քաղաքացու, այդ թվում՝ նախաձեռնության անդամների:
     Ոստիկանության բաժնում առանց որևէ հիմնավորման շուրջ երեք ժամ սահմանափակվել է ինչպես քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, այնպես էլ՝ Հայաստանի օրենդրության մի շարք դրույթներ: Մասնավորապես, ապօրինաբար բերման ենթարկված քաղաքացիներին տևական ժամանակ հնարավորություն չի ընձեռվել հանդիպել փաստաբաններին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամներին:
     «Չե՛ք անցկացնի»-ն խստորեն դատապարտում է ոստիկանության կամայականությունները և կոչ է անում կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին ու շարժումներին, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներին ու դեսպանատներին աչալրջորեն հետևել իշխանությունների սանձազերծած ապօրինի գործողություններին ու համարժեքորեն արձագանքել դրանց՝ հետագայում նմանատիպ գործելաոճը կանխարգելելու նպատակով»:
2985 | 1
Facebook