Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է` երբ կկայանա BMW M2-ի պրեմիերան

19:05, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Հայտնի է` երբ կկայանա BMW M2-ի պրեմիերան
     BMW ընկերությունն ավարտական փորձարկումների է հանել M2 «լիցքավորված» կուպեն: Ֆոտոլրտեսներին հաջողվել է նկարահանել նորույթը Գերմանիայում անցկացվող ճանապարհային թեստերի ժամանակ: Մոդելի առցանց պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Ավտոմեքենայի հասարակական պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսի ավտոսրահում նոյեմբերին կամ Դեթրոյթում մոթոր-շոուի ժամանակ, որը կբացվի հաջորդ տարվա սկզբին: Մեքենայի վաճառքն սկսվում է 2016թ մարտ-ապրիլին, հայտնում է BMW Blog-ը: Եվրոպայում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մեքենայի հները սկսվելու են 54 000 եվրոյից: Դատելով նկարներից, նորույթը կստանա այլ բամպերներ, լայն անվակամարներ, ձուլածո անվասկավառակներ: Գերմանական ավտոարտադրողի մոդելային շարքում M2 Coupe-ն մեկ տեղ բարձր կզբաղեցնի M235i-ից: Նորույթը 120 կիլոգրամով թեթև կդառնա իր նախորդից: Կուպեն վաճառվելու է թափքի ներկման չորս գույնով (Black Sapphire, Alpine White, Long Beach Blue և Mineral Grey): Մեքենայի բազային կոմպլեկտավորումը կհագեցնեն 19-դյույմանոց անվասկավառակներով, Navigation Pro համակարգով և կայանման հետևի տվիչներով: Հասանելի կլինի առջևի նստատեղերի տաքացումը, հետևի դիտարկման տեսախցիկը, Harman Kardon աուդիոհամակարգը, ադապտացված լուսարձակները և մուտքը համացանց: M2-ը տարբերակվելու է 2-Series-ի ստանդարտ շարքից: Ավտոմեքենան կստանա մոդիֆիկացված սպորտային կախոց և նոր արգելակման համակարգ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, ավտոմեքենայի կապոտի տակ տեղադրվելու է 3.0-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչ: Շարժիչի հզորությունը կկազմի 380 ձիաուժ: Ուժային ագրեգատն աշխատելու է ութաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ: Մինչև 100կմ/ժ ավտոմեքենան կկարողանա բացել 4.8 վայրկյանում:
3232 | 1
Facebook