Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է Բաքվում կայացած շախմատի աշխարհի գավաթի հաղթողը

13:03, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Հայտնի է Բաքվում կայացած շախմատի աշխարհի գավաթի հաղթողը
     Ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինը կարիերայում առաջին անգամ հաղթել է Բաքվում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Թայ-բրեքում Կարյակինը հաղթել է հայրենակցին՝ Պյոտր Սվիդլերին՝ վերջնական 5։4 հաշվով։
25-ամյա Կարյակինի համար այս հաղթանակը առաջինն էր աշխարհի գավաթի խաղարկություններում։ Նշենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,6 մլն դոլար է։ Մրցաշարին մասնակցել է 128 գրոսմայստեր, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Մեր շախմատիստները, ցավոք, պարտություններ կրեցին մրցաշարի մեկնարկային պարտիաներում՝ դուրս մնալով հետագա պայքարից։
6124 | 1
Facebook