Խնդրում ենք սպասել...

Միջազգային

11-ամյա տղան ձերբակալվել է 8-ամյա հարևանուհուն սպանելու մեղադրանքով

14:10, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
11-ամյա տղան ձերբակալվել է 8-ամյա հարևանուհուն սպանելու մեղադրանքով

ԱՄՆ Թենեսսի շրջանում 11-ամյա տղան ձերբակալվել է 8 տարեկան հարևանուհուն սպանելու համար, հայտնել է «Ռոյթերս»-ը: Տղան աղջկա կրծքին է կրակել հոր զենքից:

Հանցանքը տեղի է ունեցել White Pine թրեյլերների այգում: Այս շարժական քաղաքն ունի մոտավորապես 2200 բնակիչ:

Տղան իր տան պատուհանից զրուցել է 3 աղջիկների հետ և պահանջել նրանցից մեկին՝ ցույց տալ նորածին շնիկներին, աղջիկը հրաժարվել է ու փոխհատուցել կյանքով: Սպանությունից հետո տղան զենքը նետել է դիակի կողքը:

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կպարզվի՝ ինչ չափանիշներով են դատելու տղային՝ որպես մեծահասակի պես գործած սառնարյուն մարդասպանի, թե որպես անչափահասի:

7138 | 1
Facebook