Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաճառքի է հանվել նոր iPhone 6s` հայկական գերբով, Արարատ լեռան և ԼՂՀ-ի խորհրդանիշի պատկերով

13:50, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Վաճառքի է հանվել նոր iPhone 6s` հայկական գերբով, Արարատ լեռան և ԼՂՀ-ի խորհրդանիշի պատկերով

Իտալական «Caviar» ընկերությունը iPhone 6s սմարթֆոնների նոր շարք է թողարկել: Ինչպես գրում է «Լենտա»-ն, շարքն անվանվել է «Ատլանտե» և նվիրված է առանձին երկրների:

Աղբյուրը նշում է, որ իտալական ընկերության նոր արտադրանքներից յուրաքանչյուրի վրա պատկերված են առանձին երկրների խորհրդանիշները: Այսպես` «Ատլանտե» հավաքածուի մեջ ներառվել են սմարթֆոններ Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ղազախստանի և Ադրբեջանի խորհրդանիշներով: Նոր iPhone 6s-երի բոլորի դիզայնը, սակայն, մնացել է նույնը. սմարթֆոնի հետևի մասը պատրաստված է ոսկուց և դրա վրա պատկերված է տվյալ երկրի խորհրդանիշ համարվող լեռան կամ այլ երևույթի պատկերը:

Հայաստանի համար ստեղծված մոդելի վրա պատկերված է ՀՀ գերբը, հայաստանյան եկեղեցիներ, Արարատ լեռը, Մատենադարանը և Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշ համարվող «Մենք ենք մեր սարերը» կոթողը, որը ղարաբաղցիներն անվանում են «Պապիկ-տատիկ»:

Նոր սմարթֆոնների գները տատանվում են 149-210 հազար ռուբլու սահմաններում` կախված հիշողության չափից:
10352 | 1
Facebook