Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դոլարային ամենաշահավետ ավանդն իրավաբանական անձանց առաջարկում է «Ֆասթ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն

12:01, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Դոլարային ամենաշահավետ ավանդն իրավաբանական անձանց առաջարկում է «Ֆասթ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն

Հայաստանում գործող բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, դոլարային հետևյալ ավանդներն են առաջարկում իրավաբանական անձանց

Իրավաբանական անձանց ամենաշահավետ դոլարային ավանդն առաջարկում է «Ֆասթ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը` ավանդ «Փոխառություն»` 11% եկամտաբերությամբ:

8.9% եկամտաբերությամբ «Կուտակային» ավանդ գործում է «Անելիք Բանկ»-ում: Առաջարկվում է նույն ավանդատեսակի մեկ այլ տարբերակ` 8% եկամտաբերությամբ: «Անելիք Բանկ»-ն առաջարկում է նաև «Բիզնես ապահով» ավանդը` 8.1% նաև 8% եկամտաբերությամբ:

8% եկամտաբերությամբ դոլարային ավանդ իրավաբանական անձանց առաջարկում է նաև «Յունիբանկ»-ը` ավանդ «Յունի-կորպորարտիվ»:

Հայաստանյան բանկերում իրավաբանական անձանց առաջարվող դոլարային մյուս ավանդատեսակներին, դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Իսկ ըստ դոլարային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Զարգացման Հայկական Բանկ»-ը:

3011 | 1
Facebook