Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գինեսի ռեկորդակիր, ով 62 տարի չի կտրել եղունգները

00:03, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Գինեսի ռեկորդակիր, ով 62 տարի չի կտրել եղունգները

Շրիդհար Չիլալն ապրում է Հնդկաստանի Մահարաշթա նահանգում և հայտնի է դարձել ամբողջ աշխարհում՝ շնորհիվ իր ռեկորդակիր եղունգների: Չիլալն արդեն 62 տարի է չի կտրում ձախ ձեռքի եղունգները, ինչի շնորհիվ էլ նրա անունը մտցվել է «Գինեսի գիրք 2016» ռեկորդների մատյանում: Նա սկսել է եղունգներն աճեցնել՝ դպրոցական մի փոքրիկ միջադեպից ոգևորված: Ուսուցչուհին հանդիմանել է նրա ընկերոջը, որ նա կոտրել է եղունգը և «չգիտի եղունգների իրական արժեքը»: Դա 1952 թվականին է եղել, ինչից հետո Չիլալը չի կտրել ձախ ձեռքի եղունգները:

Այսօր արդեն նրա եղունգների երկարությունը հասնում է 200 սանտիմետրի:

Բնական է, որ այդ եղունգները նրան բազմաթիվ դժվարությունների առաջ են կանգնեցրել կյանքում:

Նա խնդիրներ է ունեցել կին որոնելու հարցում և չի կարողացել աշխատանք ճարել:
Հիմա, ռեկորդակիր դառնալուց հետո, նա մտադիր է կտրել եղունգները և հանձնել թանգարանին:

20627 | 0
Facebook