Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ֆիլմերն ընտրված են հատուկ սահմանը պահողների, հայրենի հողի համար կռիվ տվողների համար». մեկնարկել է «Կինոաշունը»

14:21, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
«Ֆիլմերն ընտրված են հատուկ սահմանը պահողների, հայրենի հողի համար կռիվ տվողների համար». մեկնարկել է «Կինոաշունը»

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականցվող ավանդական ««Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն արդեն մեկնարկել է Լոռու մարզից՝ Ստեփանավանից, ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով: «Կինոաշունն» այս տարի ամբողջապես նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
    
Կինոծրագիրը նպատակ ունի վերականգնել կինոյի տարածման բոլոր այն միջոցները, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականների սկզբում, և հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթն ու մարզային կինոցանցը:
    
Ծրագրի շրջանակներում «Կինոաշունը» մի ամբողջական կինոշարք է պատրաստել Հայաստանի սահմանամերձ ու հեռավոր գյուղերի (Բերդ, Այգեհովիտ, Կողբ, Կոթի, Խաչիկ, Երասխ, Ագարակ) համար: Ֆիլմերն ընտրված են հատուկ սահմանը պահողների, գյուղը շենացնողների, հայրենի հողի համար կռիվ տվողների համար:
     Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, ուսանողական հաստատություններում, սահմանամերձ շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմեր: Տեղի կունենան հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ, կնշվեն հոբելյաններ` Հենրիկ Մալյան – 90, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան – 85, Ալբերտ Յավուրյան – 80, Արմեն Ջիգարխանյան – 80-ամյակները:

3295 | 1
Facebook