Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշտարակի խճուղում մեքենան շրջվել է ձորն ու այրվել

11:03, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Աշտարակի խճուղում մեքենան շրջվել է ձորն ու այրվել

Հոկտեմբերի 6-ին` ժամը 00.50-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում «FORD» մակնիշի 34 QA 263 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվելով ձորը՝ այրվել:
     Զոհեր և տուժածներ չկան:
     Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.08-ին, մարվել՝ 01.20-ին: Այրվել է ավտոմեքենան ամբողջությամբ:

3880 | 0
Facebook