Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ խախտել է իր օդային տարածքը

11:17, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ խախտել է իր օդային տարածքը

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ խախտել է իր երկրի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, այս առիթով Թուրքիայի արտգործնախարարությունը կրկին իր մոտ է կանչել երկրում Ռուսաստանի դեսպանին` բացատրություն պահանջելու նպատակով:

Թուրքիան նշել է, որ երկրորդ խախտումը տեղի է ունեցել կիրակի օրը` հոկտեմբերի 4-ին` ռուսական ՄԻԳ -29-ի կողմից: Առաջին խախտումն, ըստ Թուրքիայի, գրանցվել էր դրանից մեկ օր առաջ, երբ ռուսական օդուժը ռմբակոծում էր Սիրիայում տեղակայված ԻՊ զինյալների դիրքերը:

Այս առիթով ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի ուղղությամբ իրականացվող օդային հարվածները` նշելով, որ այդպիսի անպատասխանատու վերաբերմունքը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ողջ տարածաշրջանի համար, մինչդեռ Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ իր թիրախը միմիայն իսլամիստ ահաբեկիչներն են:

8338 | 4
Facebook