Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կարոլինայում ջրհեղեղի պատճառով դագաղներն սկսել են լողալ փողոցով

10:43, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Հարավային Կարոլինայում ջրհեղեղի պատճառով դագաղներն սկսել են լողալ փողոցով

Հորդառատ անձրևների պատճառով Հարավային Կարոլինան վերածվել է սարսափ ֆիլմերի դեկորացիայի, հայտնում է «ԼայֆՆյուզ»-ը: Ջուրը քշել է Սփրինգֆիլդ քաղաքի գերեզմանատունը և հողի մակերևույթ են դուրս եկել մի քանի դագաղներ:

Տեղի իշխանություններն արդեն ապահով վայր են տարել դագաղները և սպասում են եղանակի բարելավմանը, որպեսզի նորից թաղեն դրանք:

Հիշեցնենք, որ նահանգում տեղի ունեցած ջրհեղեղից զոհվել է 12 մարդ, իսկ գետերը ողողել են փողոցները՝ դրանք լցնելով ալիգատորներով ու ջրային վտանգավոր օձերով:

4749 | 0
Facebook