Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանը չի կատարում իր խոստումը. գյուղացիների խաղողը կրկին չի մթերվում. «Ժամանակ»

10:13, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Ծառուկյանը չի կատարում իր խոստումը. գյուղացիների խաղողը կրկին չի մթերվում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործներ կրկին փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհը։ Բանն այն է, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլ պատասխանատուների բազմաթիվ այցերից ու խոստումներից հետո էլ չի կարգավորվել։
     Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանն այսօր որոշակի բերք մթերելուց հետո տարբեր պատճառաբանություննրով հրաժարվել է մթերել հերթում կանգնած մեքենաների բերքը: Մինչդեռ գյուղացիները խաղողով բեռնված մեքենաներով օրեր շարունակ ստիպված են եղել կանգնել մթերող գործարանների դիմաց, հերթ պահել, որի ընթացքում բերքը, գյուղացիների ձևակերպմամբ, «զիբիլ» է դարձել:
     Հիշեցնենք, սակայն, որ վերջերս Գագիկ Ծառուկյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իրենց գործարանն այս տարի խաղողի այնքան պահանջարկ չունի, որքան առաջարկում են գյուղացիները, բայց ինքը պատրաստ է ընդառաջել խաղողագործներին և արդեն հանձնարարել է ընդունել բերքը` մեկ կիլոգրամի դիմաց առաջարկելով 150 դրամ։ Սակայն գյուղացիների հետ սեպտեմբերյան հանդիպումից հետո արդեն երրորդ անգամ է, որ խաղողագործները, այդ թվում լուսառատցիները, ճանապարհ են փակում և նշում, որ Գագիկ Ծառուկյանն իր խոստումը չի կատարել և չի կատարում»:
     Մանրամասներն այսօրվա համարում:

4503 | 2
Facebook