Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տեր-Պետրոսյանն ինչ-որ փուլում կարող է հրապարակ գալ. «ՀԺ»

10:06, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Տեր-Պետրոսյանն ինչ-որ փուլում կարող է հրապարակ գալ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում խոսելով «ոչ»-ի ճակատի հավաքներում ՀԱԿ-ի, «Ժառանգության» և Հիմնադիր խորհրդարանի առաջնորդների բացակայության մասին, ՀԽ խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ «ոչ»-ի ճակատ չկա:
     Ավետիսյանը մասնավորապես ասել է. «Պետք է անկեղծ լինել ու ասել, որ բովանդակային առումով, իհարկե, «ոչ»-ի ճակատ չկա: Կա ընդամենը հայտարարություն «ոչ»-ի գաղափարի շուրջ ու կան դրա տակ ստորագրած ուժեր, այլ շարժ չկա»:
     Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այդ հավաքներից բացակայությանը, «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանն ասել է, որ դա կապված է «մարտավարական խնդիրներով» և հիշեցրել, որ կա մեկ այլ ձևավորված խումբ՝ «Հանրային փրկության ճակատը», որի հետ իրենք ևս համագործակցում են: ՀԱԿ վարչության անդամ Սամվել Աբրահամյանն էլ նշել է, որ տակտիկական առանձնահատկություններով պայմանավորված՝ Տեր-Պետրոսյանն ինչ-որ փուլում կարող է հրապարակ գալ:

3688 | 3
Facebook