Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Համաշխարհային առևտրի կանոնները թելադրելու է ԱՄՆ-ն». Օբամա

23:58, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
«Համաշխարհային առևտրի կանոնները թելադրելու է ԱՄՆ-ն». Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնքել է միջխաղաղօվկիանոսյան առևտրային համագործակցության համաձայնագիրն ու հայտարարել, որ համաշխարհային առևտրի կանոնները թելադրելու է ԱՄՆ-ն, ոչ թե Չինաստանը: «Մենք պետք է պարտադրենք այդ կանոնները՝ բացելով նոր շուկաներ ամերիկյան արտադրանքի համար և սահմանելով նոր չափորոշիչներ աշխատակիցների պաշտպանության ու շրջակա միջավայրի պահպանման համար»,- ասել է Օբաման: Նա նաև հայտնել է, որ համաձայնագրի տեքստը կդրվի հանրային քննարկման և ամերիկացիները մի քանի ամիս կունենան՝ այն մանրամասն ուսումնասիրելու համար:

Հիշեցնենք, որ 2014-ին Չինաստանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 4,30 տրիլիոն դոլար, ԱՄՆ-ինը՝ 4,03 տրիլիոն:

5410 | 0
Facebook