Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերազանցիկ պատանին սպանել է մորը, վիրավորել հորն ու ինքնասպանության փորձ արել համակարգչային խաղերի պատճառով

21:09, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Գերազանցիկ պատանին սպանել է մորը, վիրավորել հորն ու ինքնասպանության փորձ արել համակարգչային խաղերի պատճառով

ՌԴ Չելյաբինսկի շրջանի Միասսե քաղաքում 15-ամյա անչափահասը ձերբակալվել է մորն սպանելու և հոր վրա հարձակվելու կասկածանքով: Ըստ նախնական տվյալների՝ մայրը տղային արգելել է երկար նստել համակարգչի առաջ, քանի որ գերազանցիկ դպրոցականը տարված է եղել World of Warcraft և Grand Theft Auto խաղերով: Դրանից հետո վեճ է առաջացել, տղան դանակի մի քանի հարվածով սպանել է մորը, հետո դանակահարել ու ծանր վիրավորել ավելի ուշ տուն մտած հորն, ով այժմ վերակենդանացման բաժանմունքում է:

Արյունոտ հաշվեհարդարից հետո պատանին իրեն գետն է նետել, որ ինքնասպան լինի, սակայն դա նրան չի հաջողվել ծանծաղուտի պատճառով:

6953 | 0
Facebook