Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարմիր քարտ ստացած մարզիչը շարունակել է ղեկավարել թիմը՝ թունելի կտուրից

22:41, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Կարմիր քարտ ստացած մարզիչը շարունակել է ղեկավարել թիմը՝ թունելի կտուրից
     Բոսնիայի և Հերցեգովինայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած «Ժելեզնիչար» - «Սարաևո» հանդիպման ընթացքում «Ժելեզնիչար»-ի գլխավոր մարզիչ Էդիս Մուլալիչը կարմիր քարտի է արժանացել, սակայն շարունակել է ղեկավարել թիմը՝ ենթատրիբունային տարածություն տանող թունելի կտուրից։
«Կարևորն այն է, որ հաղթել ենք։ Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին։ Նման քայլի համար պատրաստ եմ պատիժ կրել, օրինակ, տուգանք վճարել»,- ասել է Մուլալիչը։
Նշենք, որ բոսնիացի մասնագետը հեռացվել է խաղավարտից մի քանի րոպե առաջ՝ գլխավոր մրցավարի հետ վիճելու համար, ինչից հետո ավելացված 12 րոպեների ընթացքում շարունակել է հուշել ֆուտբոլիստներին թունելի վրայից։
Նշենք նաև, որ հանդիպումն ավարտվել է «Ժելեզնիչարի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
6501 | 0
Facebook