Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեմպիոն դարձած արցախցին հարուցել է ադրբեջանցիների զայրույթը

20:23, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Չեմպիոն դարձած արցախցին հարուցել է ադրբեջանցիների զայրույթը
     Հոկտեմբերի 3-4-ին Խաբարովսկում կայացած կիոկուսին կարատեի աշխարհի առաջնության ընթացքում, ինչպես նշել էինք, 60 կգ քաշայինների պայքարում չեմպիոն է հռչակվել Հայաստանի ներկայացուցիչ, արցախցի Արթուր Առուշանյանը։ Արթուրի կիմոնոյին ասեղնագործած է եղել ԼՂՀ-ի դրոշը, բացի այդ, պարգևատրման արարողության ժամանակ մարզիկը պատվո պատվանդանին կանգնել է Արցախի դրոշն ուսերին։ Սա բուռն զայրույթ է առաջացրել Ադրբեջանում։ Արթուրի քայլը ադրբեջանական կայքերը որակել են որպես հանդուգն սադրանք։ «Հաքքին» կայքը, չկարողանալով թաքցնել պարտվողի ներքին խռովքը, մասնավորապես գրում է. «Հայն, իմիջայլոց, չեմպիոն դարձավ իր քաշային կարգում, ու հաղթողների պատվանդան բարձրացավ մի լաթի կտորով, որը ղարաբաղյան անջատողականներն անվանում են դրոշ: Նրանք օգտվեցին այն հանգամանքից, որ կազմակերպիչներից ոչ ոք չի տարբերակի Հայաստանի ու անջատականների դրոշները»:
9282 | 2
Facebook