Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսիի եղբայրը բերման է ենթարկվել՝ապօրինի զենք պահելու համար

19:41, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Մեսսիի եղբայրը բերման է ենթարկվել՝ապօրինի զենք պահելու համար
     Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ եղբայրը՝ Մաթիասը, բերման է ենթարկվել։ Արգենտինական Ռոսարիոյի ոստիկանները հատուկ գործողության ընթացքում կանգնեցրել են Մաթիասի վարած «Audi A5»-ը։ Ոստիկանների զննության արդյունքում մեքենայի մեջ հայտնաբերվել է չգրանցված զենք՝ 22 տրամաչափի ատրճանակ, որի համար Մեսսի-ավագը չուներ արտոնագիր։ Մաթիասը ոստիկանությունում անց է կացրել 4 ժամ, ինչից հետո ազատ է արձակվել՝ գրավի դիմաց։
Նշենք, որ 2008-ին Մեսսի-ավագը բերման էր ենթարկվել՝ որսորդական հրացանի ապօրինի պահպանման համար։
8707 | 0
Facebook