Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ են բանկերը հրաժարվում սիրիահայերի համար հաշիվներ բացել». Արծվիկ Մինասյանը` ԿԲ փոխնախագահին

17:40, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
«Ինչո՞ւ են բանկերը հրաժարվում սիրիահայերի համար հաշիվներ բացել». Արծվիկ Մինասյանը` ԿԲ փոխնախագահին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին, ով ներկայացնում էր «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, հարցրեց. «Ներկայում շատ սփյուռքահայեր բարձրաձայնում են, որ մեր առևտրային բանկերից շատերը հրաժարվում են կոնկրետ հաշիվներ բացել հատկապես իրանահայերի և սիրիահայերի համար՝ պատճառաբանելով տարբեր արգելքների առկայությունը, մինչդեռ մեր երկրում արգելված մի շարք ոչ բանկային հաշվով գործարքներն, ըստ էության, սահմանափակում են այդ մարդկանց իրավունքները: Ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում և ի՞նչ լուծումներ առաջարկում»:
     Ի պատասխան՝ Ներսես Երիցյանն ասաց.
     «Տեղյակ ենք, տարբեր հարցադրումներ եղել են տարբեր փուլերում: Բանկերն ունեն հաշիվների բացման և վարման իրենց կարգերը, որոնք հրապարակային են: Եթե սահմանված կարգով դիմում են մարդիկ, պետք է բացեն: Լուծման լավագույնը կլինի, երբ խնդիրների հանդիպողներն ահազանգեն Կենտրոնական բանկ: Խոսակցություններ կան, բայց կոնկրետ դեպքերը շատ քիչ են, համենայնդեպս, չեն դիմում, որ կարողանանք օժանդակել: 21 բանկ ունենք, հաստատ որևիցե մեկը ծառայություն կմատուցի, ուրիշ բան, որ անձն ուզում է կոնկրետ բանկում և էդ բանկի առաջարկած ռեժիմը չի համապատասխանում իր պայմանների հետ, բայց էդ դեպքերում մենք պատրաստ ենք քննարկելու: Կարող են դիմել Կենտրոնական բանկ, կզբաղվենք»:

3312 | 0
Facebook