Apple ընկերությունը գլխավորել է ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը, որը ներկայացրել է Interbrand-ը: Apple-ը գնահատվում է 170.2 միլիարդ դոլար: Երկրորդը ցուցակում դարձյալ ամերիկյան ընկերություն է` Google-ը, որը գնահատվում է 120.3 միլիարդ դոլար:
10-յակում տեղ են գտել նաև IT ոլորտի այլ կազմակերպություններ. 4-րդում IBM-ն է, որ գնահատվում է 72.2 միլիարդ դոլար, 5-րդում Microsoft ընկերությունն է, այս ապրանքանիշը գնահատվում է 67.6 միլիարդ դոլար: Կորեական Samsung-ը 7-րդն է` 45.2 միլիարդ դոլարով: 10-յակն ամփոփում է Amazon-ը` 37.9 միլիարդ դոլարով:
Interbrand-ի կազմած ցուցակի 1-ին եռյակում միակ ոչ IT կազմակերպույունը CocaCola-ն է. ապրանքանիշը գնահատվում է 78.423 միլիարդ դոլար:
Մեքենաշինական կոնցեռններից 10-յակում տեղ է գտել Toyota-ն` 49.048 միլիարդ դոլարով:
Ամերիկյան General Electric-ը 8-րդն է, գնահատվում է 42.267 միլիրադ դոլար:
10-յակում նախավերջինը Macdonalds-ն է, որ գնահատվում է 39.809 միլիարդ դոլար: