Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Opel-ը Ժնև կբերի նոր GT կուպեն

02:05, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Opel-ը Ժնև կբերի նոր GT կուպեն
     Opel ընկերությունը մշակում է GT անվամբ նոր կուպեն: Մոդելի կոնցեպտը ներկայացվելու է Ժնևի ավտոսրահում, որը կբացվի 2016 թվականի մարտին, հաղորդում է Autoexpress-ը: Նորույթի մրցակիցներն են հանդիսանում Audi TT-ն և Volkswagen Scirocco-ն: Մոդելի սերիական տարբերակի պրեմիերան կարող է կայանալ 2017 թվականին: Ավելի ուշ Opel-ը պլանավորում է թողարկել GT-ն կաբրիոլետ թափքով: Մեքենան կառուցվելու է Astra-ի վերջին սերնդի հիման վրա և կստանա 2+2 վայրեջքային բանաձև: Կուպեի շարժիչային գամմայի մեջ կմտնեն բենզինային և դիզելային տուրբոշարժիչներ: Ագրեգատներն աշխատելու են վեցաստիճան մեխանիկական փոխանցատուփի հետ համատեղ, հասանելի կլինի նաև ավտոմատ տրանսմիսիան: Նորույթի դիզայնը նման է լինելու GT առաջին սերնդին, որը ներկայացվել է 1965 թվականին: Մի շարք ոճաբանական լուծումներ վերցվելու են Monza կոնցեպտից, որն առաջին անգամ ցուցադրվել էր Ֆրանկֆուրտի ավտոսրահում երկու տարի առաջ:
5321 | 0
Facebook