Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Toyota-ն սահմանել է նորացված Land Cruiser 200-ի գները

22:08, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Toyota-ն սահմանել է նորացված Land Cruiser 200-ի գները
     Toyota ընկերությունն սկսել է պատվերներ ընդունել Ռուսաստանում Land Cruiser 200 արտաճանապարհային մեքենայի նորացված տարբերակի համար: Ավտոմեքենայի գները սկսվում են 2 999 000 ռուբլուց, հայտնում է ճապոնական բրենդի մամլո ծառայությունը: Ռեսթայլինգային մեքենան ստացել է նոր առջևի բամպեր, այլ օպտիկա, ինչպես նաև տեսափոխված ջերմափոխանակիչի ցանց:
Բացի այդ, նորացված մոդելը հագեցրել են մոդեռնացված անվասկավառակներով և դռների նոր բռնակներով: Նորույթը կոմպլեկտավորել են նաև լուսադիոդային լուսարձակներով և «թափանցիկ կապոտի» ռեժիմով պանորամային տեսարանի գործառույթով:
Մեքենայի սրահում տեղադրվում են նոր նստատեղեր և նոր մուլտիմեդիային համակարգ` 9 դյույմ էկրանով: Նորացված Land Cruiser-ը հագեցրել են Toyota Safety Sense փաթեթով: Դրա մեջ մտնում է անվտանգության վեց համակարգ, որոնցից չորսն առաջին անգամ են ներկայացված, ներառյալ ճակատային բախման վտանգի մասին զգուշացնող համակարգը` ավտոմատ արգելակման գործառույթով, ճանապարհային նշանների ճանաչման համակարգը, ադապտացված քրուիզ-քոնթրոլը և վարորդի հոգնածության մասին տեղեկացնող և վերահսկող համակարգը:
Ֆլագմանի հիմնական տեխնիկական փոփոխությունը դարձել է նորացված տուրբոդիզելային V8 շարժիչը: Ագրեգատի հզորությունը կազմում է 249 ձիաուժ: Ռուսաստանում մինչռեսթայլինգային Toyota Land Cruiser 200-ը հագեցվում է 4.5-լիտրանոց դիզելային շարժիչով և 4.6-լիտրանոց բենզինային ագրեգատով` ընտրությամբ: Շարժիչների հզորությունը համապատասխանաբար կազմում է 235 և 309 ձիաուժ:
10757 | 0
Facebook