Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի ազգային հավաքականն սկսեց մարզական հավաքը

16:20, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Հայաստանի ազգային հավաքականն սկսեց մարզական հավաքը
     Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքը կավարտվի հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Ֆրանսիա: Ինչպես արդեն տեղակացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել էր 22 ֆուտբոլիստների: Հրավիրված ֆուտբոլիստներից Հովհաննես Համբարձումյանը հավաքականի ճամբարին կմիանա հոկտեմբերի 6-ի առավոտյան, իսկ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Գաել Անդոնյանը հավաքականին կմիանան միանգամից Նիսում: Մնացած 18 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են և արդեն սկսել են Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը:
2814 | 0
Facebook