Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lexus RC կուպեն նոր տուրբոշարժիչ է ստացել

00:11, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Lexus RC կուպեն նոր տուրբոշարժիչ է ստացել
     Lexus ընկերությունը ներկայացրել է Lexus RC սպորտային կուպեի նորացված մոդիֆիկացիան: 200T անվամբ տարբերակը ստացել է նոր 2.0-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչ չորս մխոցով: Ագրեգատի հզորությունը կազմում է 241 ձիաուժ ի 349Նմ պտտող պահ: Շարժիչն աշխատում է ութաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ:
Գնման համար հասանելի է նաև 300 AWD մոդիֆիկացիան: Այդ տարբերակը հագեցվում է 3.5-լիտրանոց բենզինային V6 շարժիչով: Շարժիչի հզորությունը կազմում է 255 ձիաուժ և 319 Նմ պտտող պահ:

     Ագրեգատն աշխատում է վեցաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ: Արտաքնապես սպորտքարը համարյա չի փոխվել: Ավտոմեքենան ստացել է նոր գույն` Eminent White Pearl և ինքնաարգելափակվող դիֆերենցիալ: Մոդելը կոմպլեկտավորել են նաև Lexus Enform Service Connect համակարգով, որը թույլ է տալիս ավտոտերերին դիտարկել մեքենայի մասին տեղեկատվությունը MyLexusandBeyond հավելվածի միջոցով:
Ռուսաստանում այժմ Lexus RC-ի մինչռեսթայլինգային տարբերակը հասանելի է երկու տարբերակով:Սովորական տարբերակի կապոտի տակ տեղադրվում է 3.5-լիտրանոց բենզինային շարժիչ V6: Շարժիչի հզորությունը կազմում է 317 ձիաուժ: Շարժիչն աշխատում է 8-աստիճան փոխանցատուփի հետ համատեղ:
Մոդելի գները սկսվում են 2 946 000 ռուբլուց: Կարելի է ձեռք բերել նաև մեքենայի «լիցքավորված» տարբերակը` RC F: Ավտոմեքենան հագեցվում է 5.0-լիտրանոց բենզինային շարժիչով V-8: Շարժիչի հզորությունը կազմում է 477 ձիաուժ և 530 Նմ պտտող ուժ: Ուժային ագրեգատն աշխատում է 8-աստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ: Սպորտային ավտոմոբիլի գները սկսվում են 4 906 000 ռուբլուց:
5529 | 0
Facebook