Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել են նոր Chevrolet Niva-ի սրահի առաջին լուսանկարները

17:46, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Հրապարակվել են նոր Chevrolet Niva-ի սրահի առաջին լուսանկարները
     Ֆոտոլրտեսներին առաջին անգամ հաջողվել է նկարահանել Chevrolet Niva-ի երկրորդ սերնդի թեստային նախատիպը: Դատելով լուսանկարներից`նոր արտաճանապարհային ավտոմեքենայի դիզայնը հիշեցնելու է կոնցեպտը, որն առաջին անգամ ցուցադրվել է 2014 թվականին Մոսկովյան միջազգային ավտոսրահում: Մեքենայի ինտերյերը մի շարք էլեմենտներ ստացել է Chevrolet Tracker-ից: Բացի դրանից, արտաճանապարհային մեքենան հագեցրել են նոր կախոցով:
Ամենայն հավանականությամբ, մեքենայի լուսանկարներն արվել են նախատիպի ամառային փորձարկումների ժամանակ: Սակայն հստակ տեղեկատվություն այն մասին, թե կունենա արդյոք մեքենան սերիական արտադրություն, դեռևս չկա:

     Երկրորդ սերնդի Chevy Niva նախագիծն իրականացվում է 2013 թվականից, բայց 2015 թվականի սկզբին GM-ԱվտոՎԱԶ-ը հայտարարեց բաժնետերերի (ԱվտոՎԱԶ-ի և ամերիկյան General Motors-ի) որոշմամբ դրա դադարեցման մասին: ԱվտոՎԱԶ-ի նոր նախագահ Բու Անդերսոնը որոշել է անցկացնել նախագծի ռևիզիա, իսկ GM-ը ընթացիկ տարվա մարտին հայտարարեց Ռուսաստանում բիզնեսի վերակառուցման մասին: Հուլիսին հայտնի դարձավ, որ GM-ԱվտոՎԱԶ-ը բանակցություններ է վարում ՎՏԲ բանկի հետ 12 մլրդ ռուբլիի չափով վարկ տրամադրելու մասին: Բայց ֆինանսավորման ներգրավման համար ընկերությանն անհրաժեշտ էր բաժնետերերի համաձայնությունը: Այժմ այդ սահմանափակումը հանված է:
9060 | 0
Facebook