Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վալերի Օսիպյանն, իշխանություններին ծառայելու մոլուցքով, մերժեց բանակցելու մեր առաջարկը». Լ. Զուրաբյան

15:36, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
«Վալերի Օսիպյանն, իշխանություններին ծառայելու մոլուցքով, մերժեց բանակցելու մեր առաջարկը». Լ. Զուրաբյան
     Սահմանադրության նոր նախագծի քվեարկությունից հետո ԱԺ շենքի մոտ հավաքվածներին մոտեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Պատգամավորն ասաց. «Եթե մի բան կա, որ իշխանությունները վախենում են, սահմանադրական գործընթացի տապալումն է: Նույն իշխանությունները, նույն էդ Վալերի Օսիպյանը... Քաղաքավարության գագաթնակետն է լինում, բայց երբ գալիս է իշխանության պահպանության գործը պաշտպանելու պահը, նա պատրաստ է վերջին շնիկի նման կծկծել բոլորին, որն այսօր տեսաք: Գալուստ Սահակյանին մոտեցա, ձև արեց, թե իբր չի իմանում՝ ինչ ա տեղի ունենում դրսում: Ավելին, Գալուստ Սահակյանն իրեն դրեց՝ գիտեք ինչի տեղ ու թույլ չտվեց անգամ, որ որևէ պատգամավոր ԱԺ-ում խոսի քվեարկությունից առաջ»,- ասաց Լ. Զուրաբյանն ու հավելեց. «Տեսաք՝ խախտելով օրենքի բոլոր պահանջները, հարձակվեցին ցուցարարների վրա՝ հաշվի չառնելով՝ պատգամավո՞ր է, ի՞նչ է անում... Ես ոստիկաններին առաջարկեցի բանակցել, հասկանալ, բայց պարոն Օսիպյանն իրեն պահեց որպես վերջին խուժանը՝ ցույց տալով, որ այսօրվա իշխանության դեմքը խուժանի դեմքն է, մերժեց բանակցություններն ու իրեն կորցրած, իշխանություններին ծառայելու մոլուցքով, ամեն ինչ արեց՝ խափանելու գործողությունները...»:
3276 | 1
Facebook