Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բախում՝ ոստիկանների և ցուցարարների միջև. կան բերման ենթարկվածներ

14:00, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Բախում՝ ոստիկանների և ցուցարարների միջև. կան բերման ենթարկվածներ
     «Չեք անցկացնի« շարժման անդամները պաստառներով բարձրացել են ԱԺ ցանկապատի վրա, փորձում են պաստառներ փակցնել, ոստիկանները թույլ չեն տալիս:
     Քաշքշուկ է սկսվել քաղաքացիների և իրավապահների միջև. կան բերման ենթարկվածներ:
     Քիչ առաջ այստեղ ժամանեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներն՝ ասելով, որ ոչ ադեկվատ պահվածք են ցուցաբերում իրավապահները, երբ թույլ չեն տալիս փակցնել պաստառները:
     «Թող օրենքի տառին համապատասխան անեն ակցիան՝ իջնեն ցանկապատից ու զերծ մնան պաստառներ փակցնելուց»,- դիմելով Լևոն Զուրաբյանին՝ ասաց Վալերի Օսիպյանը:
Տեսանյութն 1in.am-ի
9810 | 1
Facebook