Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Անհետացող արժեքներ. հայկական հնագույն մայրաքաղաք, որը կարող էր համարվել աշխարհի 8-րդ հրաշալիք». ռուսական կայքի անդրադարձը

20:10, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
«Անհետացող արժեքներ. հայկական հնագույն մայրաքաղաք, որը կարող էր համարվել աշխարհի 8-րդ հրաշալիք». ռուսական կայքի անդրադարձը

Ռուսական «Կուլտուրոլոգիա» մշակութային կայքը լայնածավալ հոդված է նվիրել հայկական հնագույն Անի քաղաքին՝ հույս հայտնելով, որ «աշխարհի 8-րդ հրաշալիք» տիտղոսին արժանի այս վայրը դեռ հնարավոր կլինի փրկել: Մեջբերում ենք հոդվածն՝ ամբողջությամբ:

«Այս հոյակերտ հայկական քաղաքը, որ այսօր գտնվում է թուրքական տարածքում, հորդանանյան Պետրային և եգիպտական բուրգերին հավասար՝ կարող էր համարվել աշխարհի հրաշալիքներից մեկը: Սակայն թուրքական իշխանությունների անուշադրության պատճառով 2010-ին այն «Համաշխարհային ժառանգության հիմնադրամ»-ի կողմից ներգրավվեց «Կործանման եզրին գտնվող հուշարձանների» ցանկում: Սակայն անգամ այս ողբերգական վիճակում հնագույն քաղաքը չի կորցնում իր վաղեմի հզորության շուքը:

Անի՝ 40 դարպասների քաղաք
Անի՝ 40 դարպասների քաղաք
Անիի տաճարի ներսում, 4 հունիսի, 2013 թ.
Անիի տաճարի ներսում, 4 հունիսի, 2013 թ.
Տաճարի ներսում
Տաճարի ներսում
Այն, ինչ մնացել է քաղաքի պատերից
Այն, ինչ մնացել է քաղաքի պատերից

Ժամանակակից Թուրքիայի արևելյան հատվածում, Ախուրյան գետի ափին է գտնվում Անիի թագավորության հայկական հնագույն մայրաքաղաք Անին: Այն հիմնադրվել է Բագրատունյաց դինաստիայի հայոց արքա Աշոտ 3-ի կողմից և կոչվել «հազար ու մի եկեղեցիների քաղաք» կամ էլ՝ «40 դարպասների քաղաք»:

Այն, ինչ մնացել է հնագույն կամրջից
Այն, ինչ մնացել է հնագույն կամրջից
Գլխավոր տաճարը
Գլխավոր տաճարը

Քաղաքի հիմնադիրն այն կառուցել է առևտրային ուղիների հատման վայրում, ինչը նպաստել է քաղաքի արագ զարգացմանը: Սակայն 100 տարի անց Անին զավթել են բյուզանդացիներն, այնուհետև՝ սելջուկները, և քաղաքն սկսել է անկում ապրել: Ի լրումն ավերումների՝ եկել են մոնղոլները, ամբողջովին ավերել քաղաքն ու վտարել բնակիչներին:

Ամրոց լեռան գագաթին, Ախուրյան գետի մոտ, 4 հունիսի, 2013թ.
Ամրոց լեռան գագաթին, Ախուրյան գետի մոտ, 4 հունիսի, 2013թ.
Եվս մեկ դարպաս
Եվս մեկ դարպաս

Սակայն դրանով քաղաքի վրա դրված անեծքը չի վերջացել: 1319-ին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է Թամերլանի ասպատակությունը: Վերականգնվել քաղաքն այդպես էլ չի կարողացել, բայց քանի դեռ այստեղ հայերն են ապրել, բոլոր հոգևոր տաճարները արժանավայել տեսք են ունեցել:

Վայր, որտեղ կանգ է առել պատմությունը
Վայր, որտեղ կանգ է առել պատմությունը
Վայր, որտեղ զգում ես վեհությունը
Վայր, որտեղ զգում ես վեհությունը

Կարճատև ժամանակահատվածով այստեղ անգամ պետություն է հայտնվել, որը, մի քանի տարի գոյատևելով, վերացել է աշխարհի քարտեզից 1921 թվականին՝ Լենինի և թուրքերի միջև կնքված Կարսի պայմանագրից հետո: Արևելյան Անատոլիայում հայերի ներկայությանը վերջնականապես վերջ է դրել հայերի ցեղասպանությունը և ողջ մնացածների փախուստն այդ վայրերից:

Քաղաքի պատերի մի մասը
Քաղաքի պատերի մի մասը
Հազարամյակների գիրը
Հազարամյակների գիրը

Այսօր քաղաքը, որպես այդպիսին, գոյություն չունի, բայց կան հնագույն կառույցների մնացորդները: Սարահարթում կարելի է տեսնել բազմաթիվ հնագույն կիսավեր շինություններ, որոնք գտնվում են Կարսից քիչ հեռու՝ Օքյուզդաշի լեռան մոտ:

Սուրբ Գրիգոր եկեղեցու հնագույն ու վնասված զարդանախշերը
Սուրբ Գրիգոր եկեղեցու հնագույն ու վնասված զարդանախշերը
Սուրբ Փրկիչ եկեղեցու փրկված մասը
Սուրբ Փրկիչ եկեղեցու փրկված մասը

Մեր օրերն են հասել աշտարակների մնացորդներ, քաղաքային պատեր՝ կառուցված 10-րդ դարում, հրաշքով փրկված Փրկչի եկեղեցին, որը կառուցվել է 1034-1036 թթ., սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին՝ կառուցված 1010 թվականին:

Անի քաղաքի ավերակները
Անի քաղաքի ավերակները
Սուրբ Գրիգոր եկեղեցու ավերակները
Սուրբ Գրիգոր եկեղեցու ավերակները

Բացի այդ, պահպանվել են մի քանի ոչ մեծ վանքեր և Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ իրեն կից փոքրիկ վանքով:

Ավերվող հնություն
Ավերվող հնություն

Հնագույն Անիի մարգարիտը Մայր տաճարն է, որ կառուցվել է 11 տարի՝ 989-1010 թթ.»:

Այսօր այս տաճարը փորձում են փրկել հետագա կործանումից
Այսօր այս տաճարը փորձում են փրկել հետագա կործանումից

15501 | 0
Facebook