Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մտավորականն անզոր չէ և շատ բան կարող է փոխել». Գագիկ Գինոսյան

15:00, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
«Մտավորականն անզոր չէ և շատ բան կարող է փոխել». Գագիկ Գինոսյան

«Արվեստագետը պետք է լինի անկեղծ, ոչ թե արհեստականորեն ընդիմադիր»,- համոզված է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը: Նրա կործիքով` մտավորականը առհասարակ պետք է լինի իր տեսակետը ունեցող մարդ: «Ծիծաղելի է ընդիմադիր կամ դիմադիր լինելու պարագան, ինչպե՞ս կարելի է ամեն հարցի շուրջ մտածված ընդիմադիր լինել: Նույնիսկ վիրավորական է»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պարուսաույցը:

Գագիկ Գինոսյանի խոսքով` այդ թյուր կարծիքը, որ արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի, գուցե ձևավորել են այն մտավորականներն, ովքեր իշխանության սազն են նվագում:
    
«Եթե դրական ազգային գործ է կատարվում, ինչպե՞ս կարող է արվեստագետը դեմ լինել կամ խանգարել, որ իրականանա: Նա պետք է ունենա սեփական կարծիքն ու արտահայտի, ոչ թե` կոծկի, վախենա կամ խուսափի իշխանություններին հակառակն ասելուց»: Գագիկ Գինոսյանը վստահ է, որ իշխանությունները միայն բացասական նախաձեռնություններ չունեն:
    
«Օրինակ, եթե իշխանությունները որոշում կայացնեն հավելյալ գումար տրամադրել` սահմաններն ավելի բարեկարգելու կամ նորագույն տեխնոլոգիաներով զինելու, Ադրբեջանի կողմից ոտնձգութունները կանխելու նպատակով, ես պետք է դե՞մ արտահայտվեմ: Ես միայն կողմ կլինեմ, և կառաջարկեմ իմ օգնությունն այս նախաձեռնությանը»:
    
Պարուսույցը գտնում է, որ մտավորականը նրա համար չէ, որ հանրապետությունում ինչ խնդիր լինի, ինքն անպայման անդրադարձ կատարի ու իր տեսակետն ասի.
    
«Իսկ եթե կա գլոբալ և ազգի ապագայի համար որևէ խնդիր, կարծում եմ յուրաքանչյուր մտավորական պետք է իր ձայնը բարձրացնի, եթե նա ազգային գաղափարով մտավորական է: Մտավորականն անզոր չէ և շատ բան կարող է փոխել: Մանավանդ այն մտավորականը, որին ժողովուրդը լսում է, և ով ժողովրդի համար ինչ-որ նշանակություն ունի»:

4164 | 0
Facebook