Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանն ուզում է իր հավերժ իշխանությամբ ՀՀ-ում ավելացնել արտագաղթի ծավալները». Զ. Փոստանջյան

12:20, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
«Սերժ Սարգսյանն ուզում է իր հավերժ իշխանությամբ ՀՀ-ում ավելացնել արտագաղթի ծավալները». Զ. Փոստանջյան
     Ինչպես արդեն հայտնել էինք, սպասվում է, որ այսօր քվեարկության կդրվի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը:
     Քիչ առաջ վարման կարգով ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց հետևյալը. «Սերժ Սարգսյանի համար բավարար չէ, որ իր պատճառով 1.5 մլն մարդ արտագաղթել է: Նա ուզում է այնպես անել, որ գոյատևողներն էլ այլևս հույս չունենան ՀՀ-ի հետ ու գնան, քանզի այս փոփոխություններով նա ապահովելու է իր հավերժ իշխանությունը: Ի՞նչ պետք է անենք այս պարագայում մենք՝ ՀՀ քաղաքացիներիս: Մենք պետք է համախմբվեք ու զանգվածային անհնազանդությամբ մեր բողոքը հայտնենք իշխանության բոլոր ճյուղերին»,- ասաց պատգամավորը:
3600 | 0
Facebook