Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինչ կինը պայքարել է չար հոգիների դեմ, նրա ականջում բնակություն է հաստատել սարդը

21:15, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Մինչ կինը պայքարել է չար հոգիների դեմ, նրա ականջում բնակություն է հաստատել սարդը

Չինաստանի բնակչուհի Լի Մենը դիմել է բժիշկներին՝ բողոքելով ականջի աղմուկից ու ցավերից: Մեծ է եղել բժիշկների զարմանքը, երբ կնոջ ականջախեցում հայտնաբերել են կենդանի սարդի: Ամենյան հավանականությամբ՝ միջատն այնտեղ բնակություն է հաստատել առնվազն 1 ամիս առաջ, քանի որ հասցրել է շատ ամուր սարդոստայն հյուսել հենց կնոջ թմբկաթաղանթի շուրջը, ինչից տուժածն սկսել է վատ լսել:

Սարդին ականջից հանելը, բժիշկների խոստովանությամբ, հեշտ գործ չի եղել: Բոլոր փորձերին սարդն ընդդիմացել է, ինչը կնոջ մոտ անտանելի ցավեր է առաջացրել:

Կինը խոստովանել է, որ, ամենայն հավանականությամբ, սարդն իր ականջի մեջ հայտնվել է արշավի ընթացքում: Հենց նույն գիշերն էլ նա իր ականջում զգացել է քորելու ձայնի նման աղմուկ, բայց կարծել է, թե դրանք չար ոգիներն են:

Երբ ցավերը դարձել են անտանելի, Լի Մենը դիմել է ժողովրդական բժշկությանը, հետո տաճար է գնացել, բայց ոչինչ չի օգնել: Այդքանից հետո նոր նա համաձայնել է դիմել մասնագետներին:

12735 | 0
Facebook