Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավաբանական անձանց ներգրավող ամենաեկամտաբեր ավանդները` ՀՀ բանկերում

12:13, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Իրավաբանական անձանց ներգրավող ամենաեկամտաբեր ավանդները` ՀՀ բանկերում

Հայաստանում գործող բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, դրամային հետևյալ ավանդներն են առաջարկում իրավաբանական անձանց

Իրավաբանական անձանց ամենաշահավետ ավանդատեսակներն առաջարկում է «Յունիբանկ»-ը: Այնտեղ գործում է «Յունի-կորպորատիվ» ավանդը` 17.5% եկամտաբերությամբ: Նույն բանկն առաջարկում է նաև ARM/RUR ավանդատեսակը` 6.1% եկամտաբերությամբ: «Յունի-կորպորատիվ» և ARM/RUR ավանդներ առաջարկվում են նաև 16%, 15.6%, 15.5%, 15%, 14.5% եկամտաբերությամբ:

Իրավաբանական անձանց 16% եկամտաբերությամբ դրամային ավանդ առաջարկում է նաև «Ֆասթ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը` ավանդ «Փոխառություն»:

Դրամային ավանդ իրավաբանական անձանց առաջարկում է նաև «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը` 14% եկամտաբերությամբ:

Հայաստանյան բանկերում իրավաբանական անձանց առաջարվող դրամային մյուս ավանդատեսակներին, դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեքայստեղ:

Իսկ ըստ դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Անելիք Բանկ»-ը:
2755 | 0
Facebook